Մեղրի համայնքի ավագանու երեկ կայացած նիստում համայնքի ղեկավարի տեղակալների հաստատումն էր։ ՔՊ-ական համայնքապետ Սերգո Գալստյանը ցանկություն է հայտնել աշխատել երեք տեղակալների հետ։
«Հրապարակ» թերթը գրում է. Առաջին տեղակալը ՔՊ-ի ընտրացուցակի 2-րդ համար Արթուր Գրիգորյանն է, որը նաեւ վերջերս համայնքի ղեկավարի պաշտոնակատարն էր։ Մյուս երկու տեղակալները նոր մարդիկ են: Սամվել Մանուկյանը, ըստ մեր աղբյուրի, Սերգո Գալստյանի ընկերն է ու ողջ քարոզարշավի ժամանակ նրա կողքին է եղել։
Մյուսը՝ Աննա Մարտիրոսյանը, տեղացի չէ, Երեւանից է, նրան ավագանու անդամներից ոչ մեկը չի ճանաչում։ Ավագանու նիստին զավեշտալի միջադեպ է եղել` ընդդիմադիր անդամ Արշավիր Հովհաննիսյանը հարցրել է՝ ստեղ չի՞, դեմքը տեսնենք։ Համայնքի ղեկավարը հակադարձել է՝ հո դեմքով չե՞ք ընտրելու, կարեւորը մասնագիտական կարողություններն են, կենսագրականը բոլորիդ մոտ կա։
Ըստ կենսագրականի՝ Աննա Մարտիրոսյանը 33 տարեկան է, սովորել է Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմի համալսարանում, շրջակա միջավայրի նախարարությունում թարգմանչուհի է աշխատել։ Ըստ շրջանառվող լուրերի՝ համայնքապետը «դաբրո է տվել», որ տիկին Աննան աշխատի առցանց: Այնպես որ, հետագայում էլ ավագանու անդամները կարող են «դեմքը չտեսնել»: Նշենք, որ համայնքի ղեկավարի տեղակալն ի պաշտոնե չի կարող առցանց աշխատել։



Բաց մի թողեք
Ո՞վ է պաշտոնազրկված «50» մականունով գեներալ Կարեն Գրիգորյանը, և ինչ ունեցվածք ունի․ Լուսանկար
Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններին
Բրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են