Երևանի պետական կոնսերվատորիայի Կոնցերտմայստերական ամբիոնի պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանի դասարանի դաշնակահար Ստելլա Մալխասյանը մասնակցել է Ստոկհոլմի XIII միջազգային երաժշտական առցանց մրցույթին (XIII Stockholm International Music Competition (Online), 2026) և «Նվագակցում» անվանակարգում արժանացել է Երկրորդ մրցանակի։
Մրցույթը կազմակերպվել է Semibrevis մշակութային միության (Շվեդիա), Lysor միջազգային երաժշտական դպրոցի (Ստոկհոլմ, Շվեդիա), Դրեզդենի կամերային երաժշտության կոլեգիումի (Գերմանիա) և Լոնգ Այլենդի կոնսերվատորիայի (Նյու Յորք, ԱՄՆ) համատեղ նախաձեռնությամբ։
Կոնսերվատորիայից հայտնում են, որ Ստելլա Մալխասյանը ներկայացրել էր Ռիխարդ Վագների «Ռիենզի» օպերայից Ադրիանոյի արիան, Գեորգի Սվիրիդովի «Ձմեռային երեկո», Վարդ Մանուկյանի «Երեկոյան ձայներ», Յոախիմ Անդերսենի «Սիլֆերի բալլադ և պար», op. 5 ստեղծագործությունները։
Ձայնագրությանը մասնակից մենակատարներն են Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչներ Նարինե Անանիկյանը, Դիանա Հարությունյանը, ֆլեյտահար Ասյա Ջանունցը։
Կոնցերտմայստերական դասարանի ղեկավար պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանին մրցույթի կազմակերպիչների կողմից արժանացել է «Երախտագիտության հավաստագրի»՝ ուսուցման և ուսանողների մասնագիտական պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի և բարձր արդյունքների համար։


Բաց մի թողեք
Երեխաներին ընդունելու փոխարեն ասել են` մանկապարտեզը գնում է նորոգման
Դպրոցներն ինչպես են դիմավորում սեպտեմբերի 1-ը
Ինչ է սպասվում ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչներին․ մանրամասներ