Միջադեպ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություն է ստացվել, որ թիվ 47 երթուղու ավտոբուսում ուղևորը ձեռքով հարվածել է ավտոբուսի սրահում գտնվող մոնիտորին և վնասել այն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղում «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդ, Երևանի բնակիչ 44-ամյա Իգոր Ծ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ժամը 14։40-ի սահմաններում Քանաքեռ 1-ին փողոցի 18 հասցեի մոտ իր կողմից վարված, թիվ 47 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսում ուղևորներից մի կին դիմացի դռնից իջնելու հետ կապված վիճաբանել է իր հետ, որի ընթացքում ձեռքով հարվածել է ավտոբուսի սրահում գտնվող մոնիտորին, ինչի հետևանքով վնասվել է մոնիտորի էկրանը և պատճառվել է մոտ 550 հազար դրամի վնաս։
Ոստիկանները պարզել են, որ այդ կինը Երևանի բնակիչ 45-ամյա Հերիքնազ Պ․-ն է։
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։

Բաց մի թողեք
Ողբերգական դեպք՝ Արարատում, հայրը «Mercedes»-ով անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր աղջնակին․ Լուսանկար
Բախվել են «Tesla»-ն ու մոտոցիկլը․ վերջինը կողաշրջվել ու հարվածել է մայթին կանգնած 3 հետիոտնի․ մոտոցիկլավարն ու հետիոտները հոսպիտալացվել են
«Չայնիի» ոլորանների սկզբնամասում «Chevrolet»-ն դուրս է եկել ճանապարհից, մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոց․ Լուսանկար