Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 14։50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Չայնի» ոլորանների սկզբնամասում՝ ժողովրդին հայտնի «Բոմբ» ակումբի մոտ, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով երկու հոգու քաղաքացիները անձնական ավտոմեքենաներով տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները մայր ու դուստր են։


Բաց մի թողեք
Արտակարգ դեպք՝ Երևանում, էլիտար շենքի 7 մետր բարձրությունից տղամարդ է վայր ընկել
Սարալանջի պողոտայում բախվել է 4 մեքենա. Լուսանկար
Ծխախոտը՝ թելի ծայրին, մարդկային կյանքը՝ պատասխանատվության սահմանին