Օգոստոսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 08։40-ի սահմաններում շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխել անչափահասի, ով հիվանդանոցում մահացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղում պարզվել է, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 16-ամյա Կ․ Ղ․-ն է։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Բաց մի թողեք
Ողբերգական ավտովթար Երևան-Սևան-Իջևան ճանապարհին․ կան 1 զոհ, 4 տուժած. Լուսանկար
Հորդառատ անձրև Երևանում․ ջրալցումներ, արգելափակված տրանսպորտային միջոցներ, էլ․ լարերի կարճ միացում․ Լուսանկարներ
Բռնում և ստիպում են մեկնել ռազմաճակատ․ ՌԴ-ում քաղաքացիներն անցել են ծայրահեղ միջոցի