16/09/2026

EU – Armenia

Իսրայելը ևս մեկ առանցքային հրամանատարի է վերացրել

Իսրայելի բանակը թիրախային հարված է հասցրել Գազայի հատվածում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի բրիգադներից մեկի հրամանատարին ոչնչացնելու համար, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

Հայտարարության համաձայն՝ հարձակման հետևանքով սպանվել է Ռաֆահ քաղաքի հարավային մասում գտնվող ՀԱՄԱՍ-ի բրիգադի հրամանատար Նաիլ Աբու Ուբեյդը։

Իսրայելական բանակի տվյալներով՝ նա նաև ՀԱՄԱՍ-ի ռազմական գործողությունների շտաբի պետն էր և «ՀԱՄԱՍԻ ավագ ղեկավարության առանցքային դեմք»։

Ավելի վաղ՝ նախօրեին հաղորդվել էր, որ ՑԱԽԱԼ-ը սպանել է նաև Մուհսեն Ֆարիդ Սաիդ Աբու ալ-Հադաֆին՝ «Իսլամական Ջիհադ» հրթիռային խմբավորման հրամանատարին, որը մասնակցել էր 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակմանը։ Նա սպանվել է անցյալ շաբաթվա վերջին Խան Յունիսում ավիահարվածի ժամանակ։