Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության 4-րդ միջազգային փառատոնին ընդառաջ՝ սեպտեմբերի 18-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանը և փառատոնի գործընկեր «Արդեան» արվեստի, ճարտարապետության և դիզայնի կենտրոնի հիմնադիր-տնօրեն, ճարտարապետ, դիզայներ և արվեստագետ Վասկեն Բրուտյանը ստորագրել են համագործակցության հուշագիր։
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի և «Արդեան»-ի համագործակցությունը շարունակվում է արդեն երրորդ տարին՝ որի ընթացքում իրականացվել են մշակութային և ստեղծագործական տարբեր նախաձեռնություններ։

ԿԵԱԿ-ի տնօրեն Գարեգին Սարգսյանն ընդգծել է, որ հուշագրի ստորագրումն ամրագրում է երկու կառույցների միջև արդեն ձևավորված բարեկամությունն ու համագործակցությունը՝ միաժամանակ հիմք ստեղծելով նոր համատեղ նախաձեռնությունների համար։ Նա կարևորել է առաջիկա ծրագրերի հեռանկարը՝ հուշագիրը դիտարկելով որպես համագործակցության շարունակական զարգացման կարևոր քայլ 🤝
«Արդեան»-ի հիմնադիր-տնօրեն Վասկեն Բրուտյանը մատնանշել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի դերը հայկական մշակույթի պահպանման և զարգացման գործում՝ ընդգծելով կենտրոնում ներկայացվող արվեստի բարձր մակարդակը։

Նա նշել է, որ տարբեր մշակութային և ստեղծագործական ուղղությունների փոխգործակցությունը կարևոր հիմք է համատեղ նախաձեռնությունների համար և հույս հայտնել, որ հուշագիրը նոր հնարավորություններ կստեղծի երկարաժամկետ համագործակցության համար։
Փառատոնի ընթացքում, մասնավորապես՝ բացման և փակման համերգներին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Արդեան»-ը կիրականացնի բեմի գեղարվեստական ձևավորումը՝ ստեղծելով երաժշտական ծրագրերին համահունչ միջավայր։ Միաժամանակ, թե՛ Երևանում, թե՛ մարզերում կկազմակերպվեն «Արդեան»-ի աշխատանքների ցուցադրություններ։





Բաց մի թողեք
Հայաստանի պետական կամերային նվագախումբը Երևանում ազդարարեց ասիական հյուրախաղերի մեկնարկը. Լուսանկարներ
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում. Լուսանկար
«Ինչպե՞ս է ձևավորվում «տեղահանվողի հոգեբանությունը», և ինչո՞ւ են Հանրայինի արխիվից անհետանում Արցախի մասին ֆիլմերը»