25/09/2026

EU – Armenia

Հայ զինծառայողներին Հնդկաստանում սովորեցրել են աշխատել «Akash» ՀՕՊ համակարգի հետ

Հայ զինծառայողներին Հնդկաստանում սովորեցրել են աշխատել ՀՀ–ի գնած հնդկական «Akash» ՀՕՊ համակարգի հետ։ Այս մասին հայտնում է «Indian Defence Times»–ը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ դասընթացը վերաբերել է հնդկական արտադրության այդ զենիթահրթիռային համակարգի կառավարման, տեխնիկական սպասարկման և արդյունավետ տեղակայման հմտություններին:

Ըստ աղբյուրի, հայ մասնագետները ստացած գիտելիքներն ու փորձը կկիրառեն դաշտային վարժանքների ժամանակ։