Ռուսաստանի Դաշնությունում անօդաչու թռչող սարքերի հարձակումներից հետո հրդեհներ են բռնկվել «Յանդեքս» և «Գազպրոմ» ընկերությունների օբյեկտներում։
Ըստ ASTRA-ի՝ հրդեհ է բռնկվել Ռյազանի մարզի Սասովո քաղաքում այրվել է «Սաստա» գործարանը, որտեղ տեղակայված է «Յանդեքս»-ի տվյալների մշակման կենտրոնը։ Հարձակումից հետո ընկերությունը հայտնել է էլեկտրամատակարարման խափանումների մասին, որոնք ազդել են «Yandex Cloud» ծառայության աշխատանքի վրա։ Խափանումներն անդրադարձել են նաև մի շարք ռուսական կայքերի վրա։
ՌԴ-ի սուբյեկտ Բաշկորտոստանի Հանրապետությունում հարձակման է ենթարկվել «Գազպրոմ նեֆտեխիմ Սալավատ» համալիրը, որը Ռուսաստանի նավթավերամշակման և նավթաքիմիական խոշորագույն օբյեկտներից մեկն է։

Բաց մի թողեք
Անօդաչու թռչող սարքերի մահացու հարձակումները հարցականի տակ են դնում Եվրոպայի՝ Սև ծովում պաշտպանական կարողությունները. Լուսանկարներ
Չարլզ III թագավորի բժշկին մահացած են գտել․ ամուսի՞նն է սպանել․ Լուսանկար
6 տարվա ազատազրկում՝ ՌԴ բանակի համար 43 եվրո փոխանցելու պատճառով