Հոկտեմբերի 8-ի լիագումար նիստում Եվրոպական խորհրդարանը բանաձև ընդունեց, որով դատապարտում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից երկրում ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը արգելելու փորձերը։
Բանաձևին աջակցել է 445 անդամ, դեմ՝ 37, իսկ ձեռնպահ՝ 97։
Բանաձևը դատապարտում է ընդդիմադիր միավորումների արգելման փորձերը և պահանջում է հետ վերցնել դրանց դեմ ներկայացված սահմանադրական հայցերը։
Ավելին, Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ-ին և անդամ պետություններին պատժամիջոցներ կիրառել Բիձինա Իվանիշվիլիի, Իրակլի Կոբախիձեի, Շալվա Պապուաշվիլիի և Կախա Կալաձեի նկատմամբ։


Բաց մի թողեք
Սաֆոլկի գյուղը քվեարկում է «Միացյալ Թագավորությունից դուրս գալու» օգտին՝ ի նշան բողոքի ապաստան հայցողների տեղավորման ծրագրերի դեմ
Զելենսկին վերջնագիր ներկայացրեց Պուտինին
Դանիան արտաքսում է ռուս դիվանագետին՝ ուկրաինացի ռեփերին սպանելու փորձի պատճառով