Հոկտեմբերի 30-ին` տեղական ժամանակով ժամը 00:31-ին (Գրինվիչի ժամանակով` հոկտեմբերի 29-ին ժամը 20։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.92⁰ և արևելյան երկայնության 45.77⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․6 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ
Երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Գնդեվազ և Սարավան գյուղերում, ինչպես նաև Սյունիքի մարզի Գորայք և Սառնակունք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։


Բաց մի թողեք
«Սև ցուցակներ» են կազմել
Հրմշտոցի մեջ փլավ չեն բաժանում. Լուսանկար
Դիմելու եմ դատարան․ Վաղարշապատի համայնքապետը՝ ի պատասխան Յոլյանի՝ կոռուպցիայի վերաբերյալ հայտարարության