ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ քննադատել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին:
Գրիգորյանը մասնավորապես անդրադարձել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանները բավարար են։ Նա նախարարին առաջարկել է անձամբ մեկ ամիս անցկացնել այդ խցում՝ տեղում ծանոթանալու իրական պայմաններին։
Պատգամավորը նաև քննադատել է Գալյանի հրապարակային վարքագիծը՝ նշելով, որ վերջինիս ներկայիս քաղաքական դերակատարությունը, իր գնահատմամբ, կապված է Ադրբեջանի պահանջներին համապատասխանող նոր Սահմանադրության մշակման հետ։
«Արժի, որ տիկին Գալյանն իրեն ավելի կոռեկտ պահի, ինքն այս փուլում իշխանության համար կարևոր է որպես Ալիևի Սահմանադրությունը գրող անձ, ոչ մի բան ավել»,- ասել է նա:


Բաց մի թողեք
Ժամանակն է վախենալ այս մթնոլորտից
Փաշինյանի անիմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում
«Դատավորներն էլ պիտի պատասխան տան»