Իսպանիայի արևելքում հեղեղումների և տեղատարափ անձրևների հետևանքով կան բազմաթիվ անհետ կորած մարդիկ։
Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը Telecinco հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
«Անհետ կորածների տվյալներն առայժմ չենք կարող ճշտել: Նրանք շատ են»,- ասել է Ռոբլեսը:
Իսպանիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 140-ի, որոնցից 92-ը՝ Վալենսիայում։
Երկրի իշխանությունները հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 2-ը սուգ են հայտարարել՝ ի հիշատակ ջրհեղեղի զոհերի։ Բրյուսելի եվրոպական թաղամասում խոնարհվել են Եվրամիության դրոշներն՝ ի նշան համերաշխության Իսպանիայի հետ:
Բաց մի թողեք
Զախարովային զանգահարել և խնդրել են չմեկնաբանել բալիստիկ հրթիռների հարվածը. Լուսանկար
Դոնալդ Թրամփի վարչակազմը «թշնամական քայլ է արել» Թուրքիայի հանդեպ
Ազգությամբ թուրք առաջին պաշտոնյան ԱՄՆ կառավարության կազմում. ով է Մեհմեթ Օզը. Լուսանկար