Խաղաղօվկիանոսյան Վանուատուի ափերի մոտ այսօր՝ դեկտեմբերի 17-ին, 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Վանուատուի մայրաքաղաք Պորտ Վիլա քաղաքից 30 կիլոմետր դեպի արևմուտք։ Երկրաշարժի օջախը գտնվել է 57 կիլոմետր խորության վրա։
Պորտ Վիլայում, հայտնում է Reuters-ը, վնասվել են շենքեր և ավտոմեքենաներ։ Մասնավորապես, լրջորեն վնասվել է շենքը, որտեղ տեղակայված են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Նոր Զելանդիայի դեսպանատները։ Տեղական VBTC հեռուստաալիքը հայտնել է, որ մեկ մարդ մնացել է փլատակների տակ։ Կապի խափանումներ են առաջացել ողջ երկրում։
ԱՄՆ դեսպանատունը երկրաշարժի հետևանքով փակվել է։
Բաց մի թողեք
Հուլիսի 12-ի աստղագուշակ․ Չի խանգարի նաև ուշադրություն դարձնել վաղեմի հոբբիին
Հարկ չկա հայրենիքը և մեր ժողովրդին կանգնեցնել նոր ցնցումների և արհավիրքների առջև
Լողավազաններից անվտանգ օգտվելու ուղեցույց․ Արմեն Մուրադյան