Նիկոլ Փաշինյանի եւ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի վերջին ժամանակների ակտիվությունից կարելի է տպավորություն կազմել, որ իշխանական զույգն արդեն հաղթահարել է հետպատերազմական սթրեսը, զղջումի, ափսոսանքի, մեղքի բոլոր զգացումները եւ 2018-19 թվերի պես ազատ շրջում, զբոսնում է Երեւանում ու մարզերում, հանրային վայրեր այցելում։
«Հրապարակ» օրաթերթը գրել է․ Սակայն ՔՊ-ում խոսում են, որ Փաշինյանի վախերը գնալով անհավանական չափերի են հասել։ Նա ոչ միայն առանց թիկնազորի ու դիպուկահարների ոչ մի քայլ չի անում, այլեւ այնքան զգուշավոր է դարձել, որ այժմ գրեթե չի օգտվում խնջույքների սեղաններից։ Երբեմնի ուտող-խմող Փաշինյանը անճանաչելի ժուժկալ է դարձել՝ հանրային վայրերում սննդին չի մոտենում։ Թիմում դա բացատրում են առաջնորդի վախերով՝ որ կարող է իրեն թունավորեն։
Մեզ պատմեցին նաեւ, որ ներկուսակցական, ներիշխանական խնջույքներից մի քանի օր առաջ Փաշինյանի ախրանան մանրակրկիտ ճշտում է մենյուն, իսկ խնջույքի օրը հերթապահում է խոհանոցում, հետեւում, թե ինչպես են սնունդը պատրաստում եւ հրամցնում Փաշինյանին։
Բայց անգամ նման նախազգուշական քայլերից հետո էլ Փաշինյանն անսովոր քչակեր է դարձել եւ աշխատանքային այցերի, տարբեր փառատոնների ու միջոցառումների ժամանակ, որպես կանոն, այլեւս նախկինի պես չի օգտվում հյուրասիրությունից։
Բաց մի թողեք
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի անունը հայտնի կդառնա մյուս շաբաթ․ Լուսանկար
Պարգևատրված զենքերը հանձնելու նախագիծը մերժվել է և՛ ներսում, և՛ դրսում. ՆԳ նախարարը մնաց միայնակ
Արփինե Սարգսյանը բացեց բանդայի գործը, բայց հանցագործները փախան երկրից․ Լուսանկար