ԱՄՆ Սենատը քվեարկությամբ հաստատել է Մարկո Ռուբիոյի թեկնածությունը նոր պետքարտուղարի պաշտոնում։
Նա դարձել է նախագահ Դոնալդ Թրամփի նոր վարչակազմի առաջին բարձրաստիճան պաշտոնյան, որը հաստատվել է Ներկայացուցիչների պալատի կողմից:
Այս մասին հայտնում է CNN-ը: ԱՄՆ Սենատում քվեարկությունը տեղի է ունեցել Թրամփի՝ նոր նախագահի պատոում երդմնակալությունից մի քանի ժամ անց:
Պետքարտուղարի պաշտոնում Ռուբիոյի թեկնածությունը պաշտպանել են ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատական կուսակցությունների բոլոր սենատորները (99 «կողմ»), և ոչ մեկը դեմ չի քվեարկել նշանակմանը։
Ռուբիոն նախկինում որպես հանրապետական սենատոր է աշխատել Ֆլորիդայից 2011 թվականից: Նրա առաջադրումը պետքարտուղարի պաշտոնում, Դոնալդ Թրամփի դրդմամբ, մեծ աջակցություն է գտել Սենատի մի շարք դեմոկրատների կողմից, ովքեր իրենց գործընկերոջն անվանել են բարձր որակավորում ունեցող:
Հարկ է նաև հիշել, որ Ռուբիոն նախկինում քննադատել է Թրամփի քաղաքականությունը, սակայն վերջին տարիներին սենատորը դարձել է նրա դաշնակիցը։
Սենատի կողմից իր առաջադրման քվեարկությունից հետո Ռուբիոն ասել է, որ «պատիվ է» իր գործընկերների կողմից միաձայն հաստատվելը:






Բաց մի թողեք
Քննարկում, խժռում, աղմկում են, իսկ սեղանին ի՞նչ է դրված` զոհաբերված Հայաստանը
Ազգը՝ կարոտ կաթողիկոսի եռանդին, կաթողիկոսը՝ կարոտ ազգի սիրուն
Քննչական կոմիտեում և ԱԱԾ-ում ձևավորված «հետին թվով գաղտնալսումների» սխեման. AntiCor-ի բացահայտումը