Փետրվարի 8-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 23։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Երևանի հյուրանոցներից մեկում քաղաքացուց գումար են գողացել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ տուժողը օտարերկրացի 18-ամյա Ադամ Աքիլն է, իսկ գումարի չափը կազմում է 27 հազար դրամ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով տուժածը հայտնել է, որ «Վոթսափ» հավելվածի միջոցով նամակագրություն է ունեցել Երևանի բնակիչ 28-ամյա Լյուդվիգ Մ․-ի հետ, որի ընթացքում պայմանավորվել են հանդիպել սեռական հարաբերություններ ունենալու նպատակով, որից հետո Ադամ Աքիլը գնացել է Արգիշտի փողոցում գտնվող Լյուդվիգ Մ․-ի կողմից վարձակալած բնակարան, որի ընթացքում կասկածներ է ունեցել, որ վերջինս արական սեռի ներկայացուցիչ է և ցանկացել է հեռանալ, ինչից հետո նա ձեռքում առկա «սփրեյով» պահանջել է, որ Ա.Աքիլն իր մոտ առկա գումարը և ևս 40 հազար դրամ տա իրեն, իսկ հրաժարվելու դեպքում «սփրեյը» կփչի վերջինիս դեմքին, ով էլ իր մոտ եղած 27 հազար դրամը տվել է Լ.Մանուկյանին և խոստացել, որ կբերի ևս 40 հազար դրամ և դուրս եկել շենքից:
Ոստիկանների կողմից Լյուդվիգ Մ․-ն հայտնաբերվել է և կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշի վարչական շրջանների 1-ին քննչական բաժին:


Բաց մի թողեք
«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ. Լուսանկար
4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
Առեղծվածային դեպք՝ Երևանում․ 15-ամյա երեք տղաներ Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենաներով, ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ԲԿ․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար