Բաքվի զինվորական դատարանում փետրվարի 25-ին շարունակվել է Ադրբեջանում ապօրինի պահվող ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու մեղադրանքներով հերթական դատական նիստը։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ռուբեն Վարդանյանն ու փաստաբանը դատարանին կրկին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, ինչը մերժվել է՝ առանց քննարկման։
Իրեն ուղղված որևէ հարցի Վարդանյանը չի պատասխանել: Այնուհետ ընդմիջում է խնդրել՝ վատ ինքնազգացողության պատճառով:

Ընդմիջումից հետո դատական նիստը շարունակվել է: Թարգմանչի մասնակցությամբ ցուցադրվել և ուսումնասիրվել է Ռուբեն Վարդանյանի՝ քրեական գործի նյութերում կցված հարցազրույցը։

Հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 4-ին։
Հիշեցնենք՝ ի նշան կեղծ «դատավարության» դեմ բողոքի, Ռուբեն Վարդանյանը փետրվարի 19-ին կրկին հացադուլ է հայտարարել:

Բաց մի թողեք
Ադրբեջանական վարչակարգի կողմից ոչնչացվել են աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձաններ․ Լուսանկար
Ռուբեն Վարդանյանը շուրջ 3 տարի տանջվում է Բաքվի բանտում, իսկ Դիլիջանի համայնքապետարանը Ռուբեն Վարդանյանի ընկերությանը դատի է տվել
ՌԴ-ում պարզաբանել են հայկական ապրանքների ներկրման սահմանափակումների պատճառները