«ՀՀ Կառավարությանը մոտ կանգնած «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հարցը կլուծվի մինչեւ մարտի 20-ը: Նիկոլ Փաշինյանը 10-օրյա ժամկետում պետք է ներկայացված 3 թեկնածուներից նշանակի մեկին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հիշեցնենք, որ ՀԿ նախագահ Սասուն Խաչատրյանը, գիշերային մի հրաժեշտի ՍՄՍ ստանալով, «ինքնակամ» հեռացվեց աշխատանքից: Նոյեմբերից մինչեւ հիմա դեռ չի հաջողվում նշանակել ՀԿ նախագահ:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ դառնալու հայտ էր ներկայացրել 5 թեկնածու՝
1. Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Նահապետյանը,
2. վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը,
3. Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Արտաշես Մաիլյանը,
4. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության նախկին ավագ դատախազ Գեւորգ Քոչարյանը,
5. փաստաբան, նախկին քննիչ ու դատախազ Կարեն Բատիկյանը։ Վերջինիս կինը՝ Լուսինե Հովհաննիսյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է:
Կառավարությունը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակում կատարելու վերաբերյալ հարցը քննարկում եւ համապատասխան որոշում է կայացնում խորհրդի կողմից թեկնածուներին ներկայացնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Այդ ժամկետը լրանում է մարտի 20-ին, եւ Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, Կառավարության նիստում կհնչեցնի նոր նախագահի անունը»:
Բաց մի թողեք
Ինչ է իրական Հայաստանը Փաշինյանի խոսքի ու ճանճի տզզոցի արանքում
Պարգևատրված զենքերը հանձնելու նախագիծը մերժվել է և՛ ներսում, և՛ դրսում. ՆԳ նախարարը մնաց միայնակ
Արփինե Սարգսյանը բացեց բանդայի գործը, բայց հանցագործները փախան երկրից․ Լուսանկար