Մարտի 15-ին, ժամը 02:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ձագավանքի փողոցի տներից մեկի հատակը մասամբ փլուզվել է (առկա է կրկնակի փլուզման վտանգ), տուժածներ չկան. ներսում գտնվող քաղաքացուն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ երկհարկանի տան 2-րդ հարկի հատակի (40 քմ) հիմնական երկաթբետոնե կրող կառուցատարրերը մասամբ փլուզվել են, առկա է կրկնակի փլուզման վտանգ, վատառողջ քաղաքացին գտնվում է փլուզված հատակի թուլացած հատվածում։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, իրականացրել թուլացած հատվածի ամրացման աշխատանքներ և քաղաքացուն դուրս բերել անվտանգ տարածք:
Բաց մի թողեք
Հյուսիսային Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու թեմական առաջնորդները կոչ են արել․ Լուսանկար
«Մեր ձևով» շարժման համակիրները գիշերը գնացել են իրենց զորակցությունը հայտնելու հոգևորականներին
Մկրտիչ սրբազանին տանելու են կալանքի, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել