Նիկոլ Փաշինյանը վերջերս հանձնարարական է իջեցրել ուժային կառույցներին՝ մոտ 50 հոգևորականներից կազմված ցուցակ կազմելու, որպեսզի իրականացվի տեղեկության հավաքագրում վերջիններիս վերաբերյալ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ըստ նույն՝ իշխանական աղբյուրների հաղորդած տեղեկությունների՝ նպատակն է ապագայում պլանավորել հնարավոր գործողություններ այս անձանց նկատմամբ։
Թեև պաշտոնական հաստատում կամ մեկնաբանություն այս տեղեկության վերաբերյալ առայժմ չկա, «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը երեկ փորձել է մեկնաբանություն ստանալ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանից։ Սակայն վերջինս չի արձագանքել հարցին։
Հիշեցնենք, որ պետական կառույցների և հոգևոր աշխարհի միջև հարաբերությունները շարունակում են խիստ լարված մնալ»։







Բաց մի թողեք
Փաշինյանը կիսատ ծրագիրը, որպես ավարտուն է ներկայացրել
Բնակչության հաշվառման նոր կարգ, թե՝ նախընտրական ծուղակ
Լոռու մարզում արդեն նախընտրական կաշառք են բաժանում