ԱՄՆ առողջապահության նախարար Ռոբերտ Ֆ. Քենեդին հեռացրել է ԱՄՆ պատվաստանյութերի փորձագիտական հանձնաժողովի բոլոր 17 անդամներին՝ խոստանալով, որ այս քայլին կհետևի «հանրային վստահության վերականգնում»։
Նախարար Քենեդին, ով տարիներ շարունակ հանդես է եկել պատվաստանյութերի վերաբերյալ կասկածներ բարձրաձայնելով, այժմ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում գլխավորում է առողջապահության ոլորտը։ Այս որոշման վերաբերյալ մտահոգություն են հայտնել մի շարք առողջապահական փորձագետներ և գիտական շրջանակների ներկայացուցիչներ։
Քենեդին, սակայն, հակադարձում է՝ ասելով․
«Այսօրվանից մենք առաջնահերթ ենք դարձնում հանրային վստահության վերականգնումը՝ վեր կանգնելով պատվաստումների կողմ կամ դեմ լինելու օրակարգից»։
Նա քննադատել է CDC-ի խորհրդատվական հանձնաժողովը՝ պնդելով, որ այն լի է շահերի բախումներով և երբեք ոչ մի պատվաստանյութ չի մերժել։ Թեպետ պատվաստանյութերի հաստատումը FDA-ի լիազորությունն է, հենց այս հանձնաժողովն է որոշում՝ որ խմբերն են առավել շահառու տվյալ պատվաստանյութից։
FDA-ն, որն ենթարկվում է Քենեդիի ղեկավարած նախարարությանը, Քենեդիի պաշտոնավարման ընթացքում մի շարք պատվաստանյութեր է հաստատել՝ չնայած նրա անցյալի դիրքորոշումներին։
Նախարար Քենեդին նաև կրկին անդրադարձել է COVID-19-ի պատվաստանյութին՝ նշելով, որ
«Մենք երբեք չպետք է թույլ տայինք, որ մի թերևս անարդյունավետ և թերի փորձարկված պատվաստանյութ պարտադրվեր միլիոնավոր մարդկանց։ Մարդիկ պետք է տեղեկացված ընտրություն ունենան՝ ոչ թե ճնշում կամ հարկադրանք»։


Բաց մի թողեք
Եվրոպայում առողջապահության սպասման ժամանակը. ամենավատ երկրները
Ռուսաստանը պաշտոնապես հրաժարվեց սեքսոպաթոլոգներից
Կլիմայի փոփոխություն. Ինչպե՞ս են ջերմային ալիքները ազդում հղիությունների վրա ամբողջ Եվրոպայում