Սպիտակ տանը մեկնարկել էր ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը:
Թրամփի և Զելենսկու միջև փակ դռների ետևում ընթացող բանակցություններից առաջ Օվալաձև աշխատասենյակում լրագրողները նկատել են Ուկրաինայի քարտեզը՝ ՌԴ-ի կողմից վերահսկվող տարածքները վարդագույնով ներկված։
Սպիտակ տուն են ժամանել նաև եվրոպացի առաջնորդները, որոնք սպասում են Օվալաձև գրասենյակից դուրս՝ մինչ Թրամփն ու Զելենսկին կավարտեն հանդիպումը և կմեկնարկի համատեղ բանակցությունը՝ իրենց մասնակցությամբ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցությունների սկզբում գովաբանել է Զելենսկիին հագուստի համար, նշել, թե այն շատ է սազում վերջինիս: Ինչպես հայտնի է՝ վերջինս ժամանել է սև վերնաշապիկով ու կոստյումով, ինչպես ավելի վաղ պահանջել էր Սպիտակ տունը:
Այնուհետև Թրամփն անսպասելի վերջնագրով սպառնացել է Ուկրաինայի նախագահին ու խոստացել դադարեցնել Ուկրաինային աջակցելը, եթե «համաձայնություն չլինի», հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Ըստ հրապարակումների՝ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ այսօր «կա՛մ համաձայնություն կլինի, կամ՝ ոչ»։ Եվ հավելել է, որ եթե ոչ, ապա Ուկրաինային աջակցությունը կդադարի։
Միևնույն ժամանակ, Թրամփը խուսափել է պատասխանել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների և այն մասին հարցին, թե արդյոք նա ամերիկյան զորքեր կուղարկի՞ Ուկրաինա, թե՝ ոչ։ Նա հավելել է, որ հնարավոր է՝ ավելի ուշ պատասխանի այդ հարցերին։
Զելենսկին էլ իր հերթին չի պատասխանել այն հարցին, թե արդյոք պատրա՞ստ է տարածքային զիջումների։ Այնուամենայնիվ, նա նշել է, որ համաձայն է Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնել, բայց միայն ռազմական գործողությունների ավարտից հետո։
Դեռևս հանդիպման քննարկումներից տարբեր պատառիկներ են հայտնի, բուն արդյունքների մասին տեղեկություններ չկան, սակայն հայտնի է, որ Թրամփը հայտարարել է՝ շուտով կարող է կայանալ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպում:
Հանդիպումն ավարտվել է, ԱՄՆ նախագահը և Ուկրաինայի առաջնորդը դուրս են եկել և պատրաստվում են եվրոպացի առաջնորդների հետ հանդիպման, որոնք սպասում էին Օվալաձև աշխատասենյակի դռների հետևում:
Բաց մի թողեք
Ֆիշինգային խաբեության նոր մեթոդ List.am-ում. Լուսանկարներ
Թրամփը հայտնել է Պուտինի և Զելենսկու առանձին հանդիպման նախապատրաստման մեկնարկի մասին
Ինչ է պետք իմանալ Սոնա Մնացականյանի վրաերթի վճռի մասին․ Լուսանկար