«Հայրենի իշխանությունները տոնական տրամադրության մեջ են: Իշխանական էլիտայում բոլորը ցնծում են՝ կարծելով, որ Վաշինգտոնում նախաստորագրված հռչակագիրը իրենց իշխանությունների հաղթանակն է, ու իրենք «պարզերես» կարող են դուրս գալ փողոց:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմին վստահեցրել է, որ իրենք հանրության շրջանում արդեն դրական ցուցանիշ ցույց տալու փաստաթուղթ-արդյունք ունեն, ուստի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին վերընտրվելու կապակցությամբ այլեւս խնդիր չունեն:
Նաեւ վստահեցրել է, որ ապագան շատ ավելի լավ է լինելու, ու այդ թեզերը իշխանականները պետք է անդադար կրկնեն, տարածեն հանրության շրջանում: Եվ քանի որ հիմա ՔՊ-ականները վարչության անդամ դառնալու քարոզարշավ են իրականացնում, ամենուր հիացած պատմում են, որ ՀՀ-ն ապագայում դրախտ է դառնալու:
Կարճ ասած՝ իշխանությունները Արկադի Դումիկյանի համերգի տրամադրությունների մեջ են»։
Բաց մի թողեք
«Էլվինա Մակարյան. չկայացած համերգ», որ տեղի ունեցավ 18 տարիներ անց․ Լուսանկար
Ով է 30 տարի ՀՀ ԱԱԾ-ում ծառայած Վայոց Ձորի մարզպետը եւ ինչ է հայտարարագրել․ Լուսանկար
Ինչ է հայտարարագրել, մյուսների պես, 2018 թվականից հետո կենսագրություն ունեցող Էկոպարեկային ծառայության պետը․ Լուսանկար