Կասկածից վեր է, որ Հայաստանն այլեւս նախընտրական տրամաբանությամբ է ապրում: Այդ տրամաբանությամբ է ապրում իշխանությունը, այդ տրամաբանությամբ է գործում նաեւ ընդդիմությունը:
Դրանում, անշուշտ, տարօրինակ ոչինչ չէր լինի, եթե, իհարկե, ճիշտ ձեւակերպված լիներ այն, թե, ըստ մեր երկրի այսօրվա քաղաքական դասի, ինչի եւ ինչի միջեւ պետք է ընտրի երկիրը:
Այս առումով, որքան էլ Փաշինյան Նիկոլը պնդի, թե երկրի այսօրվա ընտրությունը խաղաղության եւ պատերազմի միջեւ ընտրություն է, միեւնույն է՝ գալիք ընտրություններում այս երկիրն ընտրելու է ոչ թե պատերազմը կամ խաղաղությունը, այլ ուժեղ երկիր դառնալ կամ չդառնալը:
Այս իմաստով, մեր երկրի այսօրվա ընտրությունը ոչ թե խաղաղության ուղու, այլ ուժեղ երկիր դառնալու ճանապարհին վերաբերող ընտրություն է:
Սկսած վաշինգտոնյան փաստաթղթերից մինչեւ Ռուսաստանի հետ հայ-ռուսական գործակցությանը վերաբերող քննարկումները, հայ-իրանական հարաբերություններից մինչեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Փաշինյան Նիկոլի գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունները, եթե դրանք երկրի տնտեսության ծավալները մեծացնելուն եւ բանակի սպառազինվածության ու մարտունակության մակարդակը բարձրացնելուն չեն վերաբերում, ուրեմն ընդամենը խաղաղությանը չվերաբերող էժան մանիպուլյացիաներ են:
Այս իմաստով, Հայաստանի խաղաղության ճանապարհը ոչ թե չհիմնավորված զիջումների գնով՝ զինված բախումներ չունենալու, այլ երկրի տնտեսական ու ռազմական հզորությունը մեծացնելու կածաններով է անցնում:
Այս երկրի քաղաքական դասը վերջապես պետք է հասկանա, որ աշխարհում, որտեղ հարգին ոչ թե կարգն ու պայմանավորվածությունները, այլ տնտեսության վիճակն ու բանակի մարտունակությունն են, հասկացված են լինելու ոչ թե պայմանագրերին ու հռչակագրերին հավատացողների, այլ արդյունավետ տնտեսություն եւ մարտունակ բանակ ունեցող երկրների շահերը:
Բաց մի թողեք
Ի՞նչ է թաքնված Էրդողանի ոգևորության և Ալիևի առերևույթ լռության ենթատեքստում
«Օսմանյան աշխարհագրությունը վերահաստելու» Էրդողանի ռազմա-քաղաքական նախագիծը ձախողվում է
Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի համագործակցությունը նոր մասշտաբ է ստանալու․ Էրդողան