27/09/2025

ՊՆ-ում անկախության տարեդարձն անգամ սուգ են համարում․ Լուսանկար

Էջմիածնի նախկին փոխքաղաքապետ, Արմավիրի մարզպետի խորհրդական Արսեն Պետրոսյանին Պաշտպանության նախարարությունը Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ պատվոգրով է պարգևատրել։ 

Հրապարակ թերթը գրել է․ Մի կողմ թողնենք այն, թե ինչու պետք է մարզպետի խորհրդականն անկախության տոնի առթիվ պարգևատրվի, եթե դրա մեջ ավանդ չունի, հակառակը` միացել է անկախությունը հայ ժողովրդի ձեռքից խլողների բանակին, ուշագրավն այստեղ ՊՆ-ի պատվոգրի տեքստն է։

«…ՀՀ անկախության 34-րդ տարելիցի կապակցությամբ»:

Սրանք անկախության տարեդարձն անգամ սուգ են համարում կամ էլ այնքան անգրագետ են, որ չգիտեն` «տարելից» բառն օգտագործվում է սգո օրերի մասին, իսկ տարեդարձ բառը` տոները նշելու համար։