«Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ»-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանն իր ֆեյբուքյան էջում տխուր լուրով է կիսվել։
Մարտիրոսյանը գրել է. «Մեր մեր լուսավոր ու հրաշք Գաբին լքեց մեզ: Անտանելի ծանր ա ու ցավոտ, աննկարագրելի ուժեղ: Սա էն հազվագյուտ դեպքերից էր, որ դուրս էի եկել պրոֆեսիոնալիզմի սահմաններից ու շատ մտերմացել համ Գաբիի, համ իր հրաշալի ընտանիքի հետ: Սա ինձ համար անձնական մեծ կորուստ ա, ես պարտվեցի իմ կյանքի ամենամեծ ճակատամարտում:

Գաբիի համար արվեց բառացիորեն անհնարինը, տասնյակ հազարավոր մարդկանց օգնությամբ մենք կարողացանք երեխայի համար հասանելի դարձնել աշխարհի ամենաառաջավոր բժշկությունը, բայց ավաղ, հիվանդությունն իր գործն արեց: Մեր սրտիկը անչափ շատ էր սիրում Մինասին, ու մեծ սիրով էր խաղում իր հետ, պլաններ կազմում ապագայում ընկերություն անելու:
Ես իրեն ապագայում անպայման կպատմեմ, որ ինքը նման ընկեր է ունեցել, վստահ եմ՝ Մինասը շատ կոգեշնչվի: Գաբին լույս էր ու լույս դարձվավ, մնաս բարով իմ սիրելի պոզիտիվչիկ։ Քո տված անսահման սերն ու լույսը խոստանում եմ օգտագործել ի նպաստ կյանքի համար պայքարող երեխաների, դու միշտ կմնաս իմ հոգում ու սրտում: Խորը ցավակցություններս ծնողներին ու հարազատներին»:


Բաց մի թողեք
«Մի քանի բուժառուի մոտ հայտնաբերվել է ստաֆիլակոկ»․ Նոր մանրամասներ՝ Լոռիում հարսանիքից հետո հիվանդանոցում հայտնված անձանց առողջական վիճակի մասին
Բուլղարիայի բարձր ծնելիությունը քողարկում է խորացող ժողովրդագրական ճգնաժամը
331-ով պակաս երեխա է ծնվել