44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի հետ կապված հանգուցալուծումը կարծես գտնվել է` այն կքննվի փակ լսումների ֆորմատով, ինչից հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը գոհ չէ եւ պնդում է, որ ժամկետների խախտում չկա` ԱԺ նախագահը պարտավոր է զեկույցը կանոնակարգ օրենքի համաձայն մտցնել լիագումար նիստերի օրակարգ:
«Հրապարակ» թերթը գրում է․ ԱԺ նախագահն էլ պնդում է, որ ստացել է ԱԺ իրավական վարչության եւ քարտուղարության եզրակացությունները, համաձայն որոնց՝ խախտվել են ժամկետները։
Քննիչ հանձնաժողովը ձեւավորվել է 2022 թ. փետրվարին։ Իսկ 2023-ի նոյեմբերին երրորդ ժամկետն են երկարաձգել, չնայած այն ժամանակ «Հայաստան» դաշինքը հարց էր բարձրացրել, որ հանձնաժողովը 23 թ. օգոստոսի 11-ից ի վեր այլեւս լեգիտիմ չէ, եւ ԱԺ նախագահը պետք է հայտարարությամբ հանդես գա ու դադարեցնի դրա գործունեությունը:
Բաց մի թողեք
Էկոնոմիկայի նախարարությունը ջրամբարների կամ կաթիլային ոռոգման մասին տվյալներ չունի
Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել
ՀՀ իշխանությունը 28 մլն դրամ է ծախսել առեւտրային կցորդ ունենալու համար, մինչ Իրանին համոզում է, որ «Թրամփի ուղին» դեպի աշխարհ միակ ելքն է