Չնայած Հովհաննավանքում ֆեյք պատարագները ձախողվեցին, երկրորդ կիրակի օրն ավելի քիչ մարդ կար, քան նախորդ կիրակի, ընդ որում մեծ մասը՝ ՔՊ-ականներ, «պղծության» երկրորդ արարից անմիջապես հետո Փաշինյանը հայտարարեց, որ հաջորդ կիրակի էլ Թալինի Սբ Աստվածածին եկեղեցում է պատարագի մասնակցելու՝ Տեր Թադե Թախմազյանի մատուցմամբ:
«Հրապարակ» թերթը գրում է․ Նա միացել էր Հովհաննավանքի պատարագին եւ դեմ դուրս եկել Եկեղեցուն։ Թվում էր, թե 2 անգամ խայտառակվելուց հետո Փաշինյանն այլեւս չի փորձի, սակայն թիմում ասում են, որ խնդիրը ոչ այնքան պատարագի մասնակիցների թիվն է, որքան այն, որ նա փորձում է քայլ առ քայլ հոգեւորականներ պոկել Մայր Աթոռից եւ դարձնել իր «կրոնի» հետեւորդ։
Թալին գնալու խորհուրդն էլ այն է, որ մյուս թեմերում եւս ոգեւորվեն, եւ նոր հոգեւորականներ միանան այս արշավին։







Բաց մի թողեք
Պոլիտեխնիկում մոռացել են ռեկտորի նոր մրցույթը հայտարարել, հոգաբարձուների խորհուրդ էլ չունեն․ Լուսանկար
600 միլիոն դրամ Հանրապետության հրապարակը զարդարելու համար
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 5-րդ ալիքին, որը կցուցադրվի