Մեր ունեցած տեղեկություններով, Հայաստանյան քաղաքական դաշտի, այսպես կոչված, արևմտյան սեգմենտում լուրջ քննարկումների մեջ են, թե ինչպես մասնակցեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
«Փաստ» օրաթերթը գրում է. Հարցն այն է, որ այդ դաշտում գործող քաղաքական ուժերն իրենք էլ հիանալի հասկանում են, որ առանձին մասնակցելու դեպքում ինչ-որ փոքր տոկոսներ հավաքելու հնարավորությունն անգամ չկա:
Ուստի, մեր աղբյուրների փոխանցմամբ, քննարկվում է բոլորով մեկ միասնական դաշինքով հանդես գալու հարցը, հատկապես, որ Գյումրու ընտրություններն էլ ցույց տվեցին, որ նույնիսկ 3-4 միավորով միանալու դեպքում արդյունքները բավարար չեն: Սակայն այստեղ էլ առաջ է գալիս հարց, թե ով կարող է լինել այդ «ալ յանսի» առաջնորդը:
Ի սկզբանե հատկապես իշխանություններին ձեռնտու է եղել «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի թեկնածությունը, բայց իշխանություններին անվերապահ աջակցելու դրսևորումների արդյունքում, ինչպես նաև նույն Գյումրու ընտրություններից, առավել ևս նրա թեկնածուի ուղիղ «մասնակցությամբ» Ամենայն հայոց կաթողիկոսի եղբոր՝ 68-ամյա Գևորգ Ներսիսյանի և նրա որդու՝ Համբարձում Ներսիսյանի դեմ «գործ սարքելու» վերջին դրսևորումից հետո Սարգսյանի վարկանիշը (որքան էլ որ եղել է) սարսափելի ընկել է:
Ըստ այդմ, մեր ունեցած տեղեկություններով, հիմա ինտենսիվ քննարկումներ են ընթանում արևմտյան ողջ բլոկը միավորելու շուրջ՝ Հայաստանի շնորհապետական կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանի առաջնորդությամբ:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ Սիմոնյանը հատկապես վերջին շրջանում ոչ միայն ինքն է բավականին ակտիվ, այլև շատ ակտիվ շփումների մեջ է արևմտյան կողմնորոշում ունեցող կուսակցությունների ներկայացուցիչների, նաև անկուսակցական անհատների հետ:







Բաց մի թողեք
Պոլիտեխնիկում մոռացել են ռեկտորի նոր մրցույթը հայտարարել, հոգաբարձուների խորհուրդ էլ չունեն․ Լուսանկար
600 միլիոն դրամ Հանրապետության հրապարակը զարդարելու համար
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 5-րդ ալիքին, որը կցուցադրվի