Իրավապահները հայտարարում են, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը վենդետա է՝ փետրվարյան արյունոտ դեպքերի շարունակությունը, սակայն նրա հարազատներն ու թիմակիցները համաձայն չեն եւ գոհ չեն նախաքննության ընթացքից։
«Հրապարակ» թերթը գրում է․ Հիշեցնենք, որ կալանավորված են Մերձավանի բնակիչներ Նարեկ Օհանյանն ու Գեւորգ Հարությունյանը:
Օհանյանին մեղադրանք է առաջադրվել սպանությանն օժանդակելու, իսկ Հարությունյանին՝ սպանության, սպանության փորձի եւ զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով։
Մինչդեռ Գրիգորյանի մտերիմները կասկածում են, որ այս սպանության «գլխին կանգնած է» Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանը, որը դեպքից օրեր առաջ լքել է Հայաստանը։
Հանգուցյալ համայնքապետի ընտանիքի մտերիմներից մեկը մեզ պատմեց, որ սպանության մեջ մեղադրվող Գեւորգ Հարությունյանը տեւական ժամանակ հետեւել է «զոհին»՝ հասկանալու, թե նա ուր է գնում, ինչ է անում, մի քանի անգամ փորձ է արել, սակայն չի հաջողել: «Մի քանի անգամ գնացել է Վալոդյայի հետեւից, սակայն չի կարողացել սպանել»,- ասաց մեր զրուցակիցը։ Իրավապահները, բնականաբար, հրաժարվում են նախաքննության մանրամասներ հաղորդել:

Բաց մի թողեք
Ինչու է Խաչատուր Սուքիասյանն իր հաշվին արձակուրդներ վերցնում
Երեւի օնլայն տեսահարթակներից տեսել են, որ մենք գտնվում ենք իրենց բնակավայրերում, եւ խնդրում են, որ հանդիպենք
Ի՞նչ բացատրություն կարող է լինել Իրանի Մինաբա քաղաքում աղջիկների դպրոցի ռմբակոծումը