Christianpost.com պարբերականն անդրադարձել է Հայաստանում իշխանությունների եւ Առաքելական եկեղեցու միջեւ ընթացող առճակատմանը։
Հոդվածում կարդում ենք․ «Բարձրաստիճան եկեղեցական առաջնորդների վերջին ձերբակալությունները, որոնք տեղի են ունեցել առաջին քրիստոնյա երկրում, փաստացի ստիպում են հնագույն եկեղեցիներից մեկի հոգեւորականությանը լռել եւ ըստ մարդու իրավունքների ոլորտի փորձագետների՝ խանգարել ԱՄՆ եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացմանը։
Այս մասին նրանք զգուշացրել են, փորձելով հրավիրել խնդրի վրա Կապիտուլիումի բլրի օրենսդիրների ուշադրությունը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Սպիտակ տանը ստորագրված խաղաղության համաձայնագրից ավելի քան երեք ամիս անց, իրավական փորձագետներն ու քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպությունները հանդես են եկել ասուլիսով, որը տեղի է ունեցել անցյալ հինգշաբթի եւ կազմակերպվել էր Ազգային ժողովրդավարական դաշինքի կողմից։
Այս կուսակցությունը հիշեցնենք, որ իրեն համարում է արեւտմամետ, աջական կենտրոնամետ կուսակցություն Հայաստանի քաղաքական կյանքում»։Հոդվածում նշվում է, որ իշխանություն-եկեղեցի առճակատումը սկսվել է այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղը 23 թվականին վերջնականապես հայաթափվեց, 120 հազար հայությունը, որ ապրում էր ԼՂ-ում ստիպված եղավ հեռանալ իր բնակության երկրամասից, իսկ Հայ Առաքելական եկեղեցին դեմ էր հանդես գալիս այն զիջումներին, որոնք Հայաստանը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կատարում է Ադրբեջանին։
Հոդվածում անդրադարձ կա նաեւ Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդեպ հնչած մեղադրանքներին, նրա հարազատների ձերբակալություններին, դրանք դիտարկելով որպես հավելյալ ճնշում կաթողիկոսի վրա, ինչպես նաեւ խոսվում է հայազգի ռուսաստանցի գործարար եւ միլիարդատեր Սամվել Կարապետյանի ձերբակալմանը։
Հոդվածում ասվում է, որ հատկապես անհանգստացնող է միջազգային իրավապաշտպանների համար այն, որ նախնական կալանքը Հայաստանում սկսել է կիրառվել որպես պատժի ինքնուրույն գործիք։ Փորձագետները նշում են, որ այն ամենը, ինչը տեղի է ունենում Հայաստանում՝ նկատի ունենալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի արշավն ընդդեմ Եկեղեցու, կարող է խաթարել այն համաձայնությունների կենսագործմանը, որոնք ձեռք են բերվել Դոնալդ Թրամփի միջնորդությամբ այս տարվա օգոստոսի ութին՝ Վաշինգտոնում։
Խոսքը նաեւ «Թրամփի ճանապարհին» է վերաբերվում, որը 20 մղոնանոց միջանցքի մասին է, որը վերահսկվելու է ԱՄՆ կողմից։ «Նախագահ Թրամփը շատ ժամանակ, եռանդ ու քաղաքական կապիտալ է ներդրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղսության գործընթացի վրա։ Վարչակազմը մեծ պոտենցիալ է տեսնում եւ ոչ պատահական կերպով։
Խաղաղության համաձայնագիրը, որը ստորագրվել է ԱՄՆ միջնորդությամբ, խոստանում է բացել արագ առեւտրային ճանապարհ Եվրասիայի համար՝ շրջանցելով Ռուսաստանն ու Իրանը, որը էականորեն կարող է ամրացնել ամերիկյան ազդեցությունը ռեգիոնում։
Պարադոքսալ է, որ քայլ կատարելով դեպի Արեւմուտք, հայկական կառավարությունը նոր քաղաքական բռնապետական վարչակարգ է կառուցում Հայաստանում, որտեղ քայքայված է կենսունակ քաղաքացիական հասարակությունը, որտեղ մարդիկ վախենում են խոսել, քննարկել կամ կազմակերպվել, որտեղ քաղաքականությունը սկսում է ավելի ու ավելի անկանխատեսելի դառնալ, որը վարում է ոչ պոպուլյար դարձող վարչապետը։ Նման Հայաստանը Միացյալ Նահանգների համար շատ թույլ ու փխրուն դաշնակից է»։







Բաց մի թողեք
Լեհաստանը բարձր տեղ է զբաղեցնում եվրոպացիների սիրելի ուղղությունների շարքում. Տեսանյութ, Լուսանկարներ
Գողականներն ազատության մեջ են, իշխանությունն՝ անզոր
Բաքվի դատարանում ավարտվել է ապօրինաբար պահվող հայերի «դատաքննությունը»