Պարզվում է, իշխանությունը պետական ծառայողներին պարտադրում է ոչ միայն ժողովների, միջոցառումների ներկայանալ, ինչպես նոյեմբերի 22-ին՝ ՄՀՀ-ում պետական ծառայողների համաժողովին, այլեւ՝ մեկ մարդու նման խնջույքների մասնակցել։
Հրապարակ թերթը գրել է․ Մենք տեղեկացանք, որ ՏԿԵ նախարարության աշխատակիցներին հորդորել են անպայման մասնակցել տարեվերջյան հավաքույթին, որը, ի դեպ, կազմակերպվում է աշխատակիցների հաշվին։
Խնջույքը նախատեսված է դեկտեմբերի 29-ին՝ «Բերգամո» ռեստորանում, յուրաքանչյուրը 25 հազարական դրամ է մուծվել այդ պարտադրված կորպորատիվի համար։
Մեզ ասացին, որ գրեթե բոլոր գերատեսչություններն էլ տարեվերջյան խնջույքներ են կազմակերպում, որ ցույց տան, թե պետական ծառայողներն իշխանությունների հետ են։

Բաց մի թողեք
Այն, ինչ կատարվում է այս պահին Armat Media-ի խմբագրությունում` ազատ խոսքի դեմ արշավ է. Լուսանկար
Կհեռացնեմ աշխատանքից՝ տղամարդավարի ասում եմ. Լուսանկար
Ինչպիսի՞ն էր այս քարոզարշավը` փորձենք ամփոփել