«Չնայած ՔՊ-ում որոշ խմբեր տեւական ժամանակ կատաղի պայքար էին մղում Անդրանիկ Քոչարյանի դեմ, սակայն նախօրեին ՔՊ վարչությունը գրանցել է նրա թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում:
«Հրապարակ» թերթը գրում է. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը նախընտրական ցուցակում ընդգրկվելու հայտը ներկայացրել է անկուսակցականի կարգավիճակում եւ պետք է մեկուկես միլիոն դրամ վճարի «օբշակին»:
Նրան երաշխավորել է ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը` անկուսակցականների դեպքում երաշխավորությունը պարտադիր պայման է, իշխող ուժի սահմանած կանոնների համաձայն։
Սակայն թե որ հորիզոնականում կհանգրվանի Անդրանիկ Քոչարյանը, որքանով այդ հորիզոնականն անցողիկ կլինի, պարզ կդառնա միայն ՔՊ համաժողովից հետո, երբ ավելի քան հազար պատվիրակների քվեարկության արդյունքում կձեւավորվի ընտրացուցակի հերթականությունը։

Բաց մի թողեք
Անահիտ Մանասյանի համար էլ այդ օրը կգա՝ որքան շուտ, այնքան՝ լավ․ Կարապետյանց
Տեղի համայնքապետը գյուղում ավազի հանք է շահագործում
«Եթե դու ինչ-որ մեկին ուժեղ ատում ես, հանգստացիր, նստիր գետի ափին եւ սպասիր` ջուրը թշնամուդ դին կբերի»