Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ըստ տեղեկությունների, ամերիկյան հայ համայնքի եւ իր թեմի քահանաների ճնշման ներքո է «դարձի եկել»։
«Հրապարակ» թերթը գրում է․ Պատմում են, որ ահռելի ճնշումներ են գործադրել նրա վրա, կանգնեցրել երկընտրանքի առջեւ՝ կա՛մ շարունակում է հավատարիմ մնալ Մայր Աթոռին, կա՛մ նամակ են ուղարկում՝ իր թեմակալ առաջնորդությունը դադարեցնելու պահանջով։ Եվ միայն դրանից հետո է նա հայտարարել, որ փետրվարի 16-19-ին կմասնակցի Եպիսկոպոսաց ժողովին, որը Մայր Աթոռը հրավիրել է Ավստրիայում:
Հիշեցնենք․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը Նիկոլ Փաշինյանին միացած 10 եպիսկոպոսներից է: Ավելի վաղ նրանք հայտարարել էին, որ չեն մասնակցելու Եպիսկոպոսաց ժողովին, եւ կոչ էին արել, որ Մայր Աթոռը չեղարկի ժողովը: Հովնան արքեպիսկոպոսը, սակայն, չի հայտարարել, որ լքում է Փաշինյանի ստեղծած Եկեղեցու բարենորոգման խորհուրդը։
Ասում են՝ նրան Փաշինյանի կողմը բերելու ուղղությամբ համառ ջանքեր են տարել ներկայիս եւ նախկին դեսպաններ Նարեկ Մկրտչյանն ու Լիլիթ Մակունցը։







Բաց մի թողեք
Քոչարյանը թող Ղարաբաղին տեր կանգներ, ոչ թե Ղարաբաղը հանձներ․ Գագիկ Մելքոնյան
Իսկ Աստծո դատաստանից ընդհանրապես որևէ մեկը խուսափել չի կարող…
Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև