Մեր ունեցած տեղեկություններով, այսօր՝ փետրվարի 3-ին, ժամը 11:45-ին Բաղրամյան 26 հասցեում՝ նախագահական նստավայրի դիմաց, կկայանա հավաք, որի կազմակերպիչներն են «Համահայկական ճակատ» կուսակցությունը և համանուն շարժումը:
«Փաստ» օրաթերթը գրում է. Հավաքի մասնակիցները պահանջելու են, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի հայ ժողովրդից և հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքներից` Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնելու համար։
«Համահայկական ճակատ» կուսակցությունը և շարժումը դա գնահատում են որպես քաղաքականապես անընդունելի, ազգային արժանապատվությունը խաթարող և զոհվածների հիշատակը վիրավորող քայլ։

Բաց մի թողեք
Իրավիճակը լարվեց. Ծառուկյանը ձեռնաշղթաներով տեղափոխվեց ՊԵԿ․ Տեսանյութ
Եթե հանրաքվե, ապա՝ անկախության
Արտաքին և ներքին ներդրողներ՝ խելոք աշխատեք, եթե ուզենք՝ կխլենք