11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Բուժհաստատությունները ՀԴՄ կտպեն, կտրոնի տրամադրումը բժշկական բոլոր ծառայություններից օգտվելիս

Ազգային ժողովում քննարկվող նոր օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է պարտադիր դարձնել ՀԴՄ կտրոնի տրամադրումը բժշկական բոլոր ծառայություններից օգտվելիս։

Նախագծի համաձայն՝ բուժօգնության ոլորտում իրականացվող բոլոր վճարումների մասին տվյալները կհավաքագրվեն ԱՐՄԵԴ էլեկտրոնային համակարգում, ինչի արդյունքում կձևավորվի միասնական տեղեկատվական բազա։

Նախագիծը նախատեսում է փոփոխություն Հարկային օրենսգրքի 380.1 հոդվածում, որով բժշկական օգնություն և սպասարկում մատուցող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը պարտավոր կլինեն կիրառել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա։

Պարտադիր կդառնա ՀԴՄ-ի կիրառումը նաև այն դեպքերում, երբ վճարումը կատարվում է անկանխիկ եղանակով՝ վճարային քարտերով կամ այլ վճարային գործիքներով։

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է նաև, որ բժշկական ծառայություն մատուցելիս հարկային հաշվի և ՀԴՄ կտրոնի վրա նշվի տվյալ ծառայության անհատականացված նույնականացման ծածկագիրը, որը գեներացվում է էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից։

Այդ ծածկագիրը թույլ կտա պարզել՝ քաղաքացին ինչ ծառայությունից է օգտվել և որքան գումար է վճարել դրա համար։