Տեւական դեգերումներից հետո ՔՊ-ում երեկ վերջապես նշանակվեց ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ` այդ պաշտոնում միակ առաջադրված թեկնածու վանաձորցի Վանիկ Օհանյանը։
«Հրապարակ» թերթը գրում է․ Առաջիկա քառօրյա նիստին հարցը կմտնի օրակարգ, փակ, գաղտնի քվեարկությամբ կհաստատեն թեկնածուին, որը մի քանի ամիս կաշխատի՝ մինչեւ այս գումարման ավարտը։
Նախորդ շաբաթ ՔՊ-ն կրկին նույն պաշտոնի թեկնածուի ընտրություն էր կազմակերպել, բայց առաջադրված երկու թեկնածուից ոչ մեկը բավարար ձայներ չէր հավաքել՝ ո՛չ Վանիկ Օհանյանը, ո՛չ Տրդատ Սարգսյանը։
Նկատենք, որ այդ հանձնաժողովին նախագահ չի գալիս, Հռիփսիմե Հունանյանը հարկադրաբար հեռացավ մի անզգույշ հայտարարությունից հետո, իսկ նրանից առաջ էլ Նարեկ Զեյնալյանն էր, որին Փաշինյանը sms-ով ազատեց, հերթը Վանիկ Օհանյանինն է։
Ի դեպ, Օհանյանը ՔՊ ցուցակի աուտսայդերներից է` 204-րդ տեղում է, 62 քվեով:

Բաց մի թողեք
Նոր միավորներ են ձեւավորվում. Արթուր Վանեցյան – Գագիկ Ծառուկյան
Թափանցիկ, բայց ուղղորդված ընտրություններ
Ծաղրում է հայերին` ձեր խաղաղության խաչմերուկը կկառուցեք, երբ Բայդենը վերադառնա իշխանության