«Սևանում դանակի հարվածների հետեւանքով սպանված 20-ամյա Արամ Խաչատրյանի դեպքից մանրամասներ են հայտնի դարձել։
Մասնավորապես, 20-ամյա ՊՆ զինծառայողին սպանել են աղջկա պատճառով։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ 20-ամյա Արամին դանակահարողները անչափահասներ են։ Վերջիններս ձերբակալված են։
Մեզ հասած լուրերով՝ ձերբակալվածներն են Մ.Ն.-ն և Ա.Ա.-ն։
Սևանում դանակի հարվածներից մահացած 20-ամյա Արամ Խաչատրյանը ՊՆ պայմանագրային զինծառայող էր, «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակից։
Փետրվարի 21-ին սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում Սևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Մինչ դեպքի հանգամանքները պարզելը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»։


Բաց մի թողեք
Հանրապետությունում ուժեղացված ծառայություն է սկսվել. ինչն է պատճառը
Ինչու Տիգրան Ավինյանը դուրս մնաց ՔՊ առաջատար տասնյակից
Անահիտ Մանասյանի համար էլ այդ օրը կգա՝ որքան շուտ, այնքան՝ լավ․ Կարապետյանց