25/03/2026

EU – Armenia

Պակիստանում ադրբեջանցի ահաբեկիչներ են ձերբակալվել. Լուսանկար

Խայբեր-Պախտունխվա նահանգի Օրակզայի շրջանում Պակիստանի անվտանգության ուժերի և ոստիկանության կողմից անցկացված լայնածավալ գործողության ընթացքում ձերբակալվել են Ադրբեջանի երկու քաղաքացիներ, որոնք «Իսլամական պետություն-Խորասան» ահաբեկչական կազմակերպության անդամներ են։

Ոստիկանության աղբյուրների համաձայն՝ կասկածյալները ձերբակալվել են Գալջո շուկայի մոտ։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ երկու ձերբակալվածները, որոնք նույնականացվել են որպես Ղազիմօղլու Գոր և Մոհամմադ Յունուս, ենթադրաբար Ադրբեջանի քաղաքացիներ են և Կենտրոնական Կուրամի Ալիշերզայի շրջանից ոտքով են հասել Գալջո։

Պակիստանի անվտանգության աշխատակիցները, նկատելով կասկածելի անձանց տեղաշարժերը, կանգնեցրել են նրանց և ձերբակալել հարցաքննության համար։

Նախնական հարցաքննությունները ցույց են տալիս նրանց հնարավոր կապերը «Իսլամական պետություն-Խորասան» ահաբեկչական կազմակերպության հետ։

Պակիստանում ադրբեջանցի ահաբեկիչներ են ձերբակալվել