Էստոնիան էլիտար ստորաբաժանումներ է տեղափոխում Ռուսաստանի սահմանին ավելի մոտ՝ մշտական տեղակայման համար, և վերակառուցում է իր պաշտպանական ռազմավարությունը հնարավոր մարտական գործողությունների համար՝ անցում կատարելով դեպի «ակտիվ պաշտպանություն»։
Այս մասին հայտնում է «Financial Times»-ը՝ վկայակոչելով Էստոնիայի զինված ուժերի, հետախուզական ծառայությունների և պաշտպանության նախարարության պաշտոնյաներին։ Մոսկվան հերքում է ՆԱՏՕ-ի երկրների վրա հարձակվելու որևէ մտադրություն։
Էստոնիայի ռազմական և հետախուզական ղեկավարները չեն կարծում, թե Մոսկվան մտադիր է առաջիկա երկու տարվա ընթացքում լայնածավալ հակամարտություն սկսել ՆԱՏՕ-ի դեմ։ Այնուամենայնիվ, ըստ նրանց, որ արևելյան սահմանի պաշտպանությունը ներկայումս անբավարար է։
Սա դրդել է Տալլինին որդեգրել «ակտիվ պաշտպանության» ռազմավարություն, որը մայիսին ներառվել է ազգային անվտանգության հայեցակարգի մեջ։ Ռազմավարությունը ենթադրում է տարածքի պաշտպանություն անմիջապես Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով։
«Մենք պետք է սկսենք սահմանից և հաղթենք հենց առաջին մարտերից», – ասել է Էստոնիայի 1-ին բրիգադի հրամանատար, գնդապետ Տարմո Կունդլան։ Նախատեսվում է նրա ստորաբաժանումը Տապայից տեղափոխել Յիհվի, որը գտնվում է Ռուսաստանի սահմանից մոտ 50 կմ հեռավորության վրա։ Այնտեղ ներկայումս կառուցվում են զորքերի մշտական տեղակայման համար նախատեսված օբյեկտներ:

Բաց մի թողեք
Բելգիայի նախկին վարչապետ Վերհոֆշտադտը հետաքննության է ենթարկվում Եվրախորհրդարանի պրակտիկանտների հետ կապված գործով
Ինչ խնդիրներ են ունեցել Էմանուել Մակրոնն ու Ելիսեյան պալատի գլխավոր խոհարարը․ բացահայտում
Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հшրձակման․ Ալեքսանդր Ստուբ