05/10/2026

EU – Armenia

Կիևն ու Բեռլինը համատեղ զենք են արտադրում․ 8,3 միլիոն եվրոյի գործարք են կնքել. Լուսանկար

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի՝ Կիև կատարած այցի ընթացքում ստորագրվել են ընդհանուր առմամբ 8,3 միլիարդ եվրոյի համաձայնագրեր, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսում: 

Ըստ Զելենսկու՝ Գերմանիան ոչ միայն օգնում է Ուկրաինային, այլև կիսվում է իր գիտելիքներով և փորձով և պատվերներ է տալիս գերմանացի արտադրողներին.

«Սրանք աշխատատեղեր են Գերմանիայի համար: Իրականում, մենք պլանավորում ենք աշխատել բազմաթիվ ոլորտներում: Այսօր մեզ հաջողվել է ստորագրել արդյունաբերության 15 համաձայնագիր: Եվ մենք շատ պատվերներ կկատարենք գերմանական կողմի հետ»:

Նա նշել է, որ Ուկրաինան և Գերմանիան համատեղ զենք են արտադրում: Զելենսկու խոսքով, երկու երկրները նաև հաջողությամբ համագործակցում են Բարս խափանող սարքերի մշակման գործում՝ ռեակտիվ անօդաչու թռչող սարքերը խոցելու համար:

Կիևն ու Բեռլինը համատեղ զենք են արտադրում․ 8,3 միլիոն եվրոյի գործարք են կնքել