Ապրիլի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 23։20-ի սահմաններում Երևան – Սևան – Իջևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունները։



Բաց մի թողեք
Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը վիրավորել է դատավորին․ մեղադրական վերդիկտ է կայացվել
Ադրբեջանը Ռուսաստանի համար կայուն և հուսալի գործընկեր է, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում․ Պուտին
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին, Գևորգ Թադևոսյանը՝ բրոնզե մեդալ է նվաճել. Լուսանկարներ