ԿԸՀ-ն հայտարարություն տարածեց, որ ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների ցուցակները որոնման և ներբեռնման հնարավորությամբ հասանելի են ԿԸՀ կայքում։
Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը երկար ժամանակ որևէ հասցեում գրանցված չէր, սակայն այժմ կայքը թարմացվել է։ Պարզեցինք, որ վերջինս գրանցված է Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Բաբաջանյան փողոցում։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի և նրանց դուստրերի գրանցման հասցեն չի փոխվել։ Նրանք շարունակում են գրանցված մնալ Չեխովի 8 հասցեում գտնվող իրենց նախկին բնակարանի վրա, որը, իրենց իսկ հայտարարություններով, դեռ 2 տարի առաջ են վաճառել։

Բաց մի թողեք
«Հարսնաքար»-ի մոտ բախվել են «BMW X5»-ը, «Tesla»-ն և «Toyota»-ն․ 3 վիրավորներից «Toyota»-ի վարորդը գիտակցության չգալով մահացել է. Լուսանկար
Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին, կալանավորեցին 2 ամսով
Տեղի է ունենալու դատական նիստ, փորձելու են խլել Արցախի ներկայացուցչության շենքը