Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ եվրոպացի քաղաքական գործիչները խառը զգացմունքներ ունեն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումների վերաբերյալ։
Նա նշել է, որ Բրյուսելում իրեն անընդհատ քննադատում են այդ հանդիպումների համար և ասել, թե ինչու չպետք է հանդիպի Պուտինի հետ։ Սակայն, անձնական զրույցներում նրանք փորձում են պարզել այդ զրույցների մանրամասները։
«Ես հանդիպում եմ Պուտինի հետ, և բոլորը քննադատում են ինձ, և երբ վերադառնում եմ Պուտինի հետ հանդիպումից հետո, Բրյուսելի զուգարաններում բոլորը հարցնում են ինձ, թե ինչ է ասել նա։ Ուրեմն ինչո՞ւ նրանք չեն գնում և չեն խոսում նաև նրա հետ», – ասել է Ֆիցոն։
Նա նաև քննադատել է ՄԱԿ-ը՝ այն անվանելով «ծաղրի առարկա»։ Ֆիցոյի խոսքով՝ Միավորված Ազգերի Կազմակերպությունը պետք է ապահովեր խաղաղությունը և անհրաժեշտության դեպքում ռազմական ուժ կիրառեր այն պահպանելու համար, բայց այսօր դա իրականությունից հեռու է։
«ՄԱԿ-ն այսօր ծաղրի առարկա է։ Ո՞վ կկանգնեցնի ամերիկացիներին Իրաքում։ Ո՞վ կկանգնեցնի Ռուսաստանին Ուկրաինայում։ Ո՞վ կկանգնեցնի ամերիկացիներին Իրանում։ Ո՞վ կկանգնեցնի ամերիկացիներին, օրինակ, Վենեսուելայում», – նշել է Ֆիցոն։


Բաց մի թողեք
ԵՄ-ն մեղմացնում է միաձուլումների ուղեցույցները՝ ուշադրություն դարձնելով մասշտաբին և նորարարությանը
Միրիամ Լեքսմանն անդրադարձել է Հայաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին
Գերմանիայի կանցլերը սարսափելի է գործում․ Թրամփը կրկին քննադատել է