Հունգարիայի խորհրդարանը 140 կողմ, 54 դեմ և մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Պետեր Մագյարին ընտրել է Հունգարիայի վարչապետ։
Արդյունքների հրապարակումից հետո Մագյարը երդում է տվել Հունգարիայի դրոշի վրա։
Հիշեցնենք՝ ապրիլի 12-ին «Տիսա» կուսակցությունը համոզիչ հաղթանակ տարավ խորհրդարանական ընտրություններում՝ ապահովելով երկրի գլխավոր օրենսդիր մարմնում տեղերի ավելի քան երկու երրորդը։
Անմիջապես Բուդապեշտում ելույթ ունենալով՝ Մադյարը հայտարարեց Հունգարիայի լիիրավ մասնակցությունը Եվրոպական Միությանը և ՆԱՏՕ-ին վերականգնելու իր մտադրության մասին:
Օրբանի պաշտոնավարման ընթացքում նրա և ԵՄ առաջնորդների միջև լուրջ տարաձայնություններ առաջացան, այդ թվում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ հարաբերությունների վերաբերյալ տարբեր մոտեցումների շուրջ:


Բաց մի թողեք
Հունգարիայում նախկին վարչապետի կրտսեր եղբորն են ձերբակալել. Լուսանկար
ԵՄ ներկայացուցիչները բանակցությունների համար կմեկնեն Աբու Դաբի. Եվրահանձնաժողովը հաստատել է
Մերցը պատրաստ է զրուցել Պուտինի հետ