Ադրբեջանա – հայկական սահմանին շարունակվում են դելիմիտացիայի և դեմարկացիայի աշխատանքները։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հաղորդում է APA գործակալությունը։
Միաժամանակ Բայրամովը նշել է, թե Հայաստանում կան «ռևանշիստական մտածողություն ունեցող անձինք», ինչը, նրա խոսքով, «չի կարող հանգեցնել դրական արդյունքների»։
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն անդրադարձել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի՝ «Հայաստանում, հայկական քաղաքական շրջանակներում, դեռևս կան անհատներ, որոնք ունեն ռևանշիստական մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ» հայտարարությանը:
«Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, ԶԼՄ-.ներ, անհատներ, ինչպես նաև պետության հովանավորությամբ գործող կազմակերպություններ, որոնք Հայաստանի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական կամ յուրացման հայացքներ:
Ադրբեջանում կա իշխանություն, որն արդեն բռնակցել է Արցախը, ցեղասպանական վտանգի ներքո իրականացրել է էթնիկ զտում, ինչպես նաև օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքները:
Դա չի խոսում խաղաղության մասին»:
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացին, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հիշելով ապրիլի 29-ին փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան՝ արտգործնախարարն ասել է, որ հանդիպման ընթացքում համաձայնեցվել է երեք փաստաթուղթ, որոնք սահմանում են հետագա աշխատանքի ընթացակարգն ու կանոնակարգը։
Ադրբեջանի ԱԳ նախարարը, խոսելով հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին, նշել է, որ «իրականում կառավարության ձևավորումը կախված է այս ընտրությունների արդյունքներից, այնտեղ լարված պայքար է։ Տարբեր քաղաքական խմբեր նախընտրական քարոզարշավի ժամանակ տարբեր միջոցներ են օգտագործում։
Հայաստանում, ցավոք, դեռ կան Ադրբեջանի նկատմամբ ռեւանշիստական մտածողություն ունեցող մարդիկ, և դա բացահայտորեն ցույց են տալիս նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Իհարկե, մենք հասկանում ենք, որ դա Հայաստանի համար որեւէ դրական արդյունքի չի կարող հանգեցնել։ Մենք հավատում ենք, որ հայ ընտրողները սրան ճիշտ գնահատական կտան…»..»,- ասել է Բայրամովը։

Բաց մի թողեք
Բժշկական թուղթ՝ նիստերից բացակայելու համար, բայց ակտիվ մասնակցություն քարոզարշավներին
Հայերին կրկին «թշնամի» է անվանել
Պուտինը նախ Ուկրաինայի դեմ պատերազմը բնորոշում է որպես «արդար գործ»