Իրանի Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, ով վնասվածքներ էր ստացել այս տարվա փետրվարին՝ ավիահարվածների հետեւանքով, համարյա ամբողջությամբ ապաքինվել են։
Այս մասին հայտնում է «Al Araby»-ն, վկայակոչելով Մոջթաբայի աշխատակազմի արարողակարգային ծառայության ղեկավար Մազախեր Հոսեյնիին։
Խամենեին ընկել է պայթյունի ալիքի հետեւանքով եւ ստացել մեջքի եւ ծնկի վնասվածներ, ինչպես նաեւ՝ վնասել է ականջը։ «Ողնաշարի վնասվածքը առողջացել է, իսկ ծնկի վնասվածքը, ինչպես նշում են բժիշկները, շուտով կառողջանա»,- ասված է հայտարարության մեջ։
Հոսեյնին ընդգծել է, որ Մոջթաբա Խամենեին ներկայումս գտնվում է նորմալ վիճակում եւ անհանգստության պատճառ նրա վիճակի հետ կապված՝ չկա, ի հեճուկս թշնամական ուժերի, ովքեր փորձում են որեւէ հավելյալ տեղեկություններ ստանալ նրա մասին տարբեր կեղծ լուրեր տարածելով, որպեսզի հետո նրա վրա հարձակում իրականացնեն։


Բաց մի թողեք
Հունգարիայում նախկին վարչապետի կրտսեր եղբորն են ձերբակալել. Լուսանկար
ԵՄ ներկայացուցիչները բանակցությունների համար կմեկնեն Աբու Դաբի. Եվրահանձնաժողովը հաստատել է
Մերցը պատրաստ է զրուցել Պուտինի հետ