Ավելի հաճախ, ավելի ցայտուն և արդեն անթաքույց ատելության դրսևորումներով, մենք ականատես ենք ոչ թե քարոզարշավի, այլ սեփական ժողովրդին նվաստացնելու, վիրավորելու, մեղադրելու և հասարակության ներսում ինչքան հնարավոր է խորը ատելություն գեներացնելու ամոթալի տեսարանների։
Նողկալի է այս վարքագիծը։
Արցախցիները չե՛ն փախել։
Արցախցիները կորցրել են իրենց տունը, հողը, հայրենիքը՝ Նիկոլի իշխանության օրոք։
Եվ այսօր, սեփական սխալների ու պարտությունների պատասխանատվությունը կրելու փոխարեն, Նիկոլը փորձում է իրեն զոհի կարգավիճակ վերագրել՝ մեղավոր դարձնելով սեփական ժողովրդին։
Պետության ղեկավար դարձած չարիքը կորցրել է մարդկային տարրական չափանիշները։
Ասում է՝ Ստեփանակերտում կկրակեին, եթե մեկը վարչության պետի տեղակալի մի բան ասեր։ Ես հո տեսել եմ․ Արցախում պետական համակարգի աշխատողը սոցցանցերում քննադատում էր նախագահին ու նախարարին, և ոչ ոք նրան դրա համար նույնիսկ նկատողություն չէր տալիս։
Ամոթ է, լռե՛ք, ամոթ է։
Հանգի՛ստ թողեք արցախցիներին։
Արաքսյա Գրիգորյանի էջից

Բաց մի թողեք
Վերցնելով ունեցվածքը Գագիկ Ծառուկյանից, փոխանցելու են մեկ այլ «Գագիկ Ծառուկյանի»
Ինչ սպասել փողոցից
Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը