Մասիս քաղաքի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացած երկու անձինք Հնդկաստանի քաղաքացիներ էին:
Նրանք վարձով էին բնակվում հանրակացարանում, որտեղ բռնկվել էր հրդեհը: Դեպքի վայրում թաղամասի բնակիչները լրատվականի թղթակցի հետ զրույցում պատմել են, որ տանը շուրջ մեկ տասնյակ հնդիկներ են վարձով բնակվում, նրանք որպես բանվոր աշխատում են տան հարակից խանութում, որի սեփականատերը նաև հանրակացարանի սեփականատերն է:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Բաց մի թողեք
Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է
Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում, աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
Վիճաբանություն և ծեծկռտուք Ոսկեվազի դաշտերում, մասնակիցների թիվն անցնում է մեկ տասնյակը